Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Նիկիտի Գյանջեցյանը 1935 թ. հիմնադրեց հոսպիտալ թերապիայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1954 թ.։ Մինչ 1935 թ. հոսպիտալ թերապիայի դասընթացը վարում էին Լ.Ա. Հովհաննիսյանը և Ա.Ա. Մելիք-Ադամյանը (1925-1930), իսկ 1931 թ.՝ Ռ.Ն. Գյանջեցյանը։
1935-1954 թթ. ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են 10 թեկնածուական թեզ, հրատարակել 86 ծանրակշիռ հոդված։ Պրոֆեսորին աշակերտել են Ռ.Պ. Ստամբոլցյանը, Ալ.Ա. Մելիք-Ադամյանը, Ս.Գ. Երեմյանը, Վ.Պ. Բունիաթյանը, Շ.Լ. Ավագյանը, Ս.Ս. Ճշմարիտյանը, Ա.Մ. Ավետիսյանը, Հ.Ա. Նանագուլյանը, Ն.Գ. Գյուլիքեխվյանը։
Անձամբ Ռ.Ն. Գյանջեցյանը հեղինակ է 35 գիտական աշխատության, այդ թվում՝ 3 մենագրության («Մալարիայի բուժումը», 1944, «Մալարիայի կլինիկան», 1945, «Ավիտամինոզներ և հիպովիտամինոզներ», 1947)։ Մեծ արժեք է ներկայացնում նաև տուբերկուլյոզի կլինիկային և բուժմանը վերաբերող աշխատությունը, որը այն ժամանակվա պրակտիկ բժիկների համար դարձել էր անփոխարինելի ուղեցույց։
Լինելով Լ.Վ. Գրոմաշևսկու տեսության հետևորդ՝ առաջադեմ գիտնականը մալարիայի վերաբերյալ աշխատություններում ընդգծում էր, որ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ազդել համաճարակային շղթայի բոլոր 3 օղակների վրա։ Նա առանձնակի ուշադրություն էր դարձնում մալարիայով հիվանդների մոտ տուբերկուլյոզի կլինիկայի, ընթացքի և Հայաստանի առողջարաններում բուժման վրա։ Ռ.Ն. Գյանջեցյանը ծավալուն պայքար կազմակերպեց տուբերկուլյոզի դեմ և հիմնադրեց ֆթիզիատրիկ ծառայությունը։ Այդ դժվար գործում նրան օգնեցին դեռևս 1923 թ. Լենինգրադում տուբերկուլյոզի գծով մասնագիտացման ժամանակ ստացած գիտելիքները, ինչպես նաև Բալախանի, Բաքվի թերապևտիկ կլինիկաներում, Թբիլիսիի տուբդիսպանսերում (1914-1930) աշխատանքային փորձը, որտեղ ևս լայնորեն տարածված էր տուբերկուլյոզը։ 1927 թ. նա հիմնադրեց Դիլիջանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը, որը հետագայում վերակազմավորվեց որպես առողջարան և կոչվեց գիտնականի անունով։ Նա հիմնավորեց Դիլիջանի պայմաններում տուբերկուլյոզի, քրոնիկ թոքային ախտաբանության և այլ ներքին հիվանդությունների կլիմայաբուժման հնարավորությունները։
Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանը բացահայտեց «Դիլիջան» հանքային ջրի և «Արզնի» առողջարանի հանքային ռեսուրսների բուժիչ հատկությունները ու դրանց կիրառելիությունն աղեստամոքսային ուղու հիվանդությունների համալիր բուժման մեջ։ «Արզնի» հանքային ջրերի բուժական հատկություններն ուսումնասիրելու ուղղությամբ ծավալուն աշխատանք կատարեց նաև գիտնականի դուստր, հիանալի կլինիցիստ Նինա Ռուբենի Գյանջեցյանը։
Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանն ուշադրություն դարձրեց նաև բազմաթիվ հիվանդությունների բուժման համար Հայաստանի, հատկապես Գյուլագարակի և Կիրովականի տորֆի հարուստ հանքավայրերն օգտագործելու հեռանկարների վրա։ Տորֆի բուժիչ հատկություններին վերաբերող պրոֆեսոր Գյանջեցյանի գաղափարների հետագա զարգացումն ու գիտական հիմնավորումն ստացավ նշանավոր կուրորտաբան և ֆիզիոթերապևտ Ռոզա Սահակի Ջանջութովայի (1906-1988) աշխատություններում, որը 1961-1984 թթ. ղեկավարում էր ԵԲԻ ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության ամբիոնը, Հայաստանի կուրորտաբանական ռեսուրսների ուսումնասիրման բաժինը Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ-ում (1953-ից), եղել է ԱՆ գլխավոր մասնագետ և ֆիզիոթերապևտների ու կուրորտաբանների միության նախագահ։ Նա, մասնավորապես, ուսումնասիրել է ռևմատոիդ արթրիտի համալիր բուժման մեջ տորֆի արդյունավետությունը։
Պրոֆեսոր Ռ.Ն. Գյանջեցյանի ղեկավարությամբ ամբիոնի աշխատակիցները քննության առան Կիրովականում (ներկայումս՝ Վանաձոր) և մերձակա գյուղերում էնդեմիկ խպիպի լայն տարածվածության պատճառները, ինչը հնարավորություն տվեց գիտականորեն հիմնավորել կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը։ Այն ժամանակ լինելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական դեպուտատ, անխոնջ մշակ և իսկական հայրենասեր Ռ.Ն. Գյանջեցյանը կարողացավ իսպառ վերացնել Կիրովականի առջև ծառացած խպիպի խնդիրը՝ կազմակերպելով խմելու ջրի յոդացումը։ Մեծանուն գիտնականի հետաքրքրությունների շրջանակում էին նաև գաստրոէնտերոլոգիայի հարցերը, մասնավորապես ազգային մի շարք ճաշատեսակների ազդեցությունը աղեստամոքսային հիվանդությունների ընթացքի վրա, խոցային հիվանդության քնաբուժությունը, հիպո- և ավիտամինոզները, ինչպես նաև բրուցելյոզի ախտածագման, կլինիկայի և բուժման հարցերը։ Բրուցելյոզի ախտածագման մեջ նա առաջինն էր, որ կարևորեց վարակային ալերգիայի գործոնը։
Հարկ ենք համարում նշել նաև, որ երկար տարիներ նա զբաղեցրել է Հայաստանի գլխավոր թերապևտի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի առբաժնի վարիչի պաշտոնները և նպաստել առողջապահության բարեփոխումներին ու համակարգի կադրային ապահովմանը ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղական վայրերում։
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն